Նոյեմբերի 5-ին Երևանում՝ Աճառյան 42 հասցեում, Հայաստանում LADA ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունը պաշտոնապես բացեց նոր ընդարձակ և նորագույն ստանդարտներով կառուցված LADA ավտոսրահը։
Բացման արարողությանը ներկա էին Renault CIS և LADA Export ընկերության ներկայացուցիչները, որոնք «Մեգնա» ընկերության ղեկավարության հետ համատեղ ողջունեցին երեկոյի հյուրերին և պատասխանեցին լրագրողների հարցերին:
Բացման արարողությունը ընթացավ ջերմ մթնոլորտում, իրենց ողջույնի խոսքով հադես եկան հայաստանյան և ռուսաստանյան ներկայացուցիչները, պատասխանեցին լրագրողների հարցերին, պատմեցին սպասվող նորությունների մասին և ներկայացրեցին մատուցվող ծառայությունները։
Բացման արարողության հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Ժան Գարզուի, Մինաս Ավետիսյանի, Անտուան Ժան–Սեն–Մարտենի հանրաճանաչ նկարներին։
LADA ապրանքանիշի ամբողջ մոդելային շարքը կարող եք գտնել Աճառյան 42 հասցեում։