«Մեգնա» ՍՊԸ–ն 2020թ․–ից հանդիսանում է LADA ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Ս․թ․ նոյեմբերին 5-ին Աճառյան 42 հասցեում բացվում է նոր LADA ավտոսրահ՝ նախագծված ապրանքանիշի կորպորատիվ ստանդարտներին համապատասխան:
Ավտոսրահը զբաղեցնում է 300 քմ տարածք՝ հնարավորություն տալով մշտապես ցուցադրել ապրանքանիշի 7 ավտոմեքենաներ։ Ապրանքանիշը իր հաճախորդներին է ներկայացնում անվտանգ և հուսալի ավտոմեքենաներ։ Հաճախորդներին առաջարկվելու է ծառայությունների լայն փաթեթ, ինչպիսիք են՝ ավտոապահովագրություն, ավտոմեքենաների վարկավորում և trade-in ծրագիր։
Հաճախորդների հարմարավետությունը կարևորելով՝ LADA-ն ստեղծել է հարմարավետ սպասասրահ, որտեղից կարելի է հետևել ավտոմեքենայի վերանորոգման ընթացքին։ Ավտոսրահում առկա է նաև մանկական անկյուն։ Տեխսպասարկման հատվածը զբաղեցնում է 468 քմ տարածք՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնք համապատասխանում են LADA ապրանքանիշի բարձր չափանիշներին: